Դոլարը արժևորվել է աշխարհի բոլոր արժույթների նկատմամբ. ԿԲ նախագահի տեղակալը՝ դրամի արժեզրկման մասին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը վստահեցնում է, որ դրամի արժեզրկման առնչությամբ իրավիճակը կառավարելի է:
Երիցյանն այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ, դոլարը արժևորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ: Կան դրսից եկող գնաճային տարբեր ճնշումներ և այլն: Իրավիճակը կառավարելի է»,-ասաց Երիցյանը:
Դրամը արժեզրկվում է՝ հատկապես դոլարի նկատմամբ: Օրինակ՝ ապրիլի 5-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքներով ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.67 դրամով և կազմել 533.84 դրամ:
Կարծիքներ