Մրցույթի շնորհիվ կարժևորվի Արամ Խաչատրյանի հավիտենական գործը. Տիգրան Ավինյան
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին ընդառաջ հայտարարվել է ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մրցույթի շնորհիվ կարժևորվի աշխարհահռչակ կոմպոզիտորի հավիտենական գործը՝ նպաստելով նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը։
Մրցույթը վերաբերում է ինչպես բացառապես մշակութային բաղադրիչ ներառող ծրագրերին՝ փառատոների, բեմադրությունների կազմակերպում և այլն, այնպես էլ նորարարական մոտեցումներ ենթադրող ամենատարբեր ծրագրերին։
Մասնակիցներին ստեղծագործական ազատություն ընձեռող մրցույթը նորարարական և ստեղծարար ծրագրերի խթանման ևս մեկ քայլ է։
Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ»,- գրել է փոխքաղաքապետը:
Մանրամասները՝ այստեղ:
Կարծիքներ