ԼՂ-ում բռնի տեղահանման օրերին ՆԳ նախարարի օգնականը յուրացրել է տասնյակ պետական մեքենաներ ու գոլդ համարանիշեր (ցանկ)
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-29 ընկած ժամանակահատվածում ԼՂ ՆԳՆ հաշվեկշռում գտնվող տասնյակից ավելի մեքենաներ օտարվել են ԼՂՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի օգնականի՝ Հարութ Արեգի Ավագյանի ու նրա մտերիմների անուններով։
Նույն՝ բռնի տեղահանման օրերին նաև թանկարժեք պետհամարանիշեր են հատկացվել Հարութ Ավագյանին ու նրա մտերիմներին։
Ըստ տեղեկությունների՝ Հարութ Ավագյանը ԼՂ-ում հայտնի է եղել քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծով, սակայն պարզվում է՝ անգամ դա չի խանգարել, որ վերջինս նշանակվի ԼՂ ՆԳ նախարարի օգնական։
Ստորև ներկայացված են ԼՂ ՆԳՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների ցանկը, որոնք յուրացվել են:
CHEVROLET NIVA 212300-55GLC - հաշվառված է եղել ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաշվեկշռում՝ 904VV01 համարանիշերով
TOYOTA FORTUNER 2.7 GAS - հաշվառված է եղել ԼՂ ԿԱ ոստիկանության հաշվեկշռում՝ 001NU01 համարանիշերով
FORD TRANSIT - հաշվառված է եղել ԼՂ ոստիկանության հաշվեկշռում՝ 121NU50 համարանիշերով
UAZ 3163 PATRIOT 2.7 - հաշվառված է եղել ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաշվեկշռում՝ 905VV01 համարանիշերով
UAZ 3163-00-0000185-00 - հաշվառված է եղել ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաշվեկշռում՝ 623VV01 համարանիշերով
UAZ 3163-00-0000185-00 - հաշվառված է եղել ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաշվեկշռում՝ 624VV01 համարանիշերով
MITSUBISHI L200 2.5TD - հաշվառված է եղել ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաշվեկշռում՝ 033VV01 համարանիշերով
MITSUBISHI L200 2.5TD - հաշվառված է եղել ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաշվեկշռում՝ 901VV01 համարանիշերով
TOYOTA COROLLA 1.6 - հաշվառված է եղել ԼՂ ոստիկանության հաշվեկշռում՝ 156NU50 համարանիշերով
Ի դեպ, Հարութ Ավագյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Լեռնային Ղարաբաղը հայաթափել է, իրեն պատկանող TOYOTA RAV 4 մեքենայի համարանիշերը փոխել և հաշվառել է 99QU999-ով։
Հավելենք, որ Հարութ Ավագյանի հայրը՝ Արեգ Ավագյանը, որը ԼՂ ԱԺ պատգամավոր է եղել, ակտիվ մասնակցում էր Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հանրահավաքներին:
Կարծիքներ