Լոնդոնի բորսայում Brent նավթի գինը էժանացել է մեկ բարելի դիմաց մինչև 76,19 դոլար

Լոնդոնի բորսայում Brent նավթի գինը էժանացել է մեկ բարելի դիմաց մինչև 76,19 դոլար

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումների ֆյուչերսների արժեքը էժանացել է 1,25 դոլարով (1,61%) ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 76,19 դոլարի: 

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այդ մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները:

Միևնույն ժամանակ, 2023 թվականի հունիսին մատակարարվող  WTI տեսակի նավթի ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էժանացել են 1,41 դոլարով (1,91%) ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 72,3 դոլարի: 

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ  Էներգետիկայի նախարարության տվյալներով, երկրում  նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 2,95 մլն բարելով ՝ հասնելով մինչև 462,58 մլն բարելի: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում