Թալիբներն Աֆղանստանում հրապարակայնորեն մտրակել են երկու քաղաքացու

Թալիբները (Թալիբան շարժումը) հրապարակայնորեն մտրակել են երկու մարդու Աֆղանստանի Պակտիկա նահանգում, RIA Novosti-ին հայտնել են աղբյուրները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը։
Թալիբների Գերագույն դատարանի հայտարարության համաձայն՝ հանցագործները խոստովանել են իրենց հանցանքները.«Դատապարտյալները հրապարակայնորեն պատժվել են որպես օրինակ մյուսների համար», - ասվում է դատարանի հայտարարության մեջ, որտեղ չի նշվում ընտրված պատիժը։ Սակայն, ըստ աղբյուրների, դատապարտյալներին մտրակել են։
Իսլամական օրենսդրության մեջ (Շարիաթ) Հադդ կատեգորիայի հանցագործությունները (շնություն, գողություն, ալկոհոլ օգտագործելը) պատժվում են տարբեր տեսակի պատիժներով՝ ներառյալ վերջույթների անդամահատում, հրապարակային մտրակահարում և քարկոծում:
Անցյալ տարվա նոյեմբերի կեսերին թալիբների առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան դատավորներին հրամայեց պահպանել շարիաթի բոլոր ասպեկտները:
Կարծիքներ