ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում 14 վարչական արձանագրություն է կազմել

ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում 14 վարչական արձանագրություն է կազմել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 17-ին համատեղ վերահսկողական դիտարկում է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Ինչպես տեղեկացրին ՔՏՀԱ տեսչական մարմնից, կառույցի մասնագետները, պարեկային ծառայողները, ԱԱՏՄ տեսուչներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում ուղևորափոխադրում իրականացնող 85 տրանսպորտային միջոց:

«Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ որոշ ուղևորներ և վարորդներ դիմակ չեն կրել, դրանց վերաբերյալ 14 վարչական արձանագրություն է  կազմվել։

Covid-19-ի պայմաններում հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում