Իսրայելը կշարունակի բանակցությունները պատանդների ազատ արձակման համար՝ անկախ Գազայում իրականացվող գործողությունից. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի բանակցությունները պատանդների ազատ արձակման համար՝ անկախ Գազայում իրականացվող գործողությունից. Նեթանյահու

 

Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետը հայտնել է, որ երկրի կառավարությունը քննարկում է պաղեստինցի գերիների՝ պատանդների հետ հնարավոր փոխանակման հարցը, սակայն մանրամասներ չի հայտնել։

Նեթանյահուն մեկնաբանել է մտահոգությունները, որ ցամաքային գործողությունը կարող է խանգարել պատանդների ազատ արձակմանը.

Կան նրանք, ովքեր կարծում են, որ հակասություն կա ամեն գնով պատանդների վերադարձի և ՀԱՄԱՍ-ի ոչնչացման միջև։ Չէ, նման հակասություն չկա, մենք մեր նպատակները հանկարծ չենք փոխի։ Որևէ հակասություն չկա, սա վնասակար ազդեցություն չի ունենա պատանդներին որևէ կերպ վերադարձնելու մեր ցանկության վրա։ Մենք մտադիր ենք մահացու հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին, բայց բացի այդ, մեր երկրորդ նպատակը, իհարկե, պատանդների վերադարձն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում