Իրականացվել են Վեդի խոշորացված համայնքի դիմումատուների հարցազրույցները․ Արսեն Թորոսյան

Իրականացվել են Վեդի խոշորացված համայնքի դիմումատուների հարցազրույցները․ Արսեն Թորոսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակում իրականացվել են Վեդի խոշորացված համայնքի դիմումատուների հարցազրույցներ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Հարցազրույցների անցկացմանը ներկա են եղել նաև ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը և Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը։

«Կուսակցության տարածքային կազմակերպությունների ձևավորումը և կայացումը կարևոր է պետության ժողովրդավարական և մասնակցային կառավարման տեսանկյունից, երբ տարածքային կազմակերպությունների անդամները լսելի են դառնում կուսակցության կենտրոնական մարմիններում, և նրանց կարծիքը հաշվի է առնվում որոշումներ կայացնելիս»,- ասված է Թորոսյանի գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում