Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ստեղծած «Անտինիկոլ» նախաձեռնությանը միացած Սերգեյ Չամանյանը ներողություն է խնդրել Արսեն Թորոսյանից
Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ստեղծած «Անտինիկոլ» նախաձեռնությանը միացած, Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Սերգեյ Չամանյանը ֆեյսբուքյան իր էջով ներողություն է խնդրել առողջապահության նախկին նախարար, պատգամավոր Արսեն Թորոսյանից՝ վերջինիս պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար։ Այս մասին գրում է civic.am-ը։
«2019թ. նոյեմբերին Facebook սոցիալական ցանցում որպես օգտատեր գրանցված Սերգեյ Չամանյանն իր անձնական էջում կատարել էր հրապարակում՝ արատավորելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը: Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով Սերգեյ Չամանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել առողջապահության նախարար Ա. Թորոսյանից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «AM»-ի փաստաբան Դավիթ Հունանյանի պահանջը»,- ասված է իրավաբանական ընկերության տարածած հաղորդագրությունում:
Ըստ աղբյուրի, դատարանը Սերգեյ Չամանյանին պարտավորեցրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել առողջապահության նախկին նախարարից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել է փոխհատուցում վիրավորանքի համար:
Կարծիքներ