«Մոզաիկա պեպինոյի» խճանկարներն ու հետեւանքները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Մոզաիկա պեպինոյի» խճանկարներն ու հետեւանքները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«2020 թ․ դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելեց  Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի ներմուծումը՝ «մոզաիկա պեպինո» վիրուսով վարակված արտադրանք հայտնաբերելուց հետո (սա էր նախնական տեղեկությունը)։ 2021 թ․ փետրվարի 5-ից Ռուսաստանը վերացրեց Հայաստանից լոլիկի եւ պղպեղի ներկրման սահմանափակումները։

Մինչ այս մեր լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի մասին էինք լսել, մոզաիկա պեպինոն կարծես նորություն էր։ Ի՞նչ վիրուս  է սա, վիրուսն այդ կարճ ժամանակահատվածում վերացա՞վ, որ սահմանափակումը հանվեց եւ, ընդհանրապես, ի՞նչ խնդիր էր ծագել իրականում։

Այս ամենը հասկանալու համար նախ ուսումնասիրեցինք, թե ինչ կարգի վիրուս է սա, ինչ վտանգավորության՝ հաշվի առնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության` Հայաստանում առկա եւ ակնկալվող կարանտին վնասակար օրգանիզմների եւ թունավոր մոլախոտային բույսերի մասին 2015 թ․ ձեռնարկում պեպինոյի մասին ոչ մի տեղեկություն չկա։

Ի դեպ, ՍԱՏՄ-ից «ՀՀ»-ին տեղեկացրին, որ բույսերի որեւէ հիվանդություն կամ կարանտին օրգանիզմ մարդու առողջության համար վտանգավոր չէ, այն ունի միայն տնտեսական նշանակություն, կարող է վնասել բերքին։

Մշտադիտարկումն, ի վերջո, ի՞նչ է ցույց տվել․այդ վիրուսը եղե՞լ է, թե՞ ոչ․․․»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում