Ուկրաինան նախապատրաստում է Զելենսկու այցն ԱՄՆ
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ժամանել են Վաշինգտոն՝ նախապատրաստելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին պաշտոնական այցը ԱՄՆ, հաղորդում է Անադոլուն։
«Այսօր ես և Անդրեյ Երմակը Վաշինգտոնում ենք՝ նախապատրաստելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին պաշտոնական այցը Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերով, որը տեղի կունենա օգոստոսի 30 -ին», – հայտնել է Կուլեբան։
Նրա խոսքով, ուկրաինական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ինչպես նաև սենատորների և ամերիկացի դիվանագետների հետ։
Կարծիքներ