ՌԴ-ի եւ Ուզբեկստանի բանակները հրաձգություններ են սկսել աֆղանական սահմանի մերձակայքում անցկացվող զինավարժանքներում
ՌԴ-ի եւ Ուզբեկստանի զինվորականներն առաջին հրաձգություններ են անցկացրել Աֆղանստանի հետ սահմանին անցկացվող զորավարժությունների շրջանակներում. սկսվել Է մարտական ներդաշնակեցման փուլը:
«Երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները կատարել են 15-կիլոմետրանոց ռազմերթ, հաղթահարելով հակահետեւակային արգելափակոցները, ջրափոսերը, քանդված պատը եւ թունելը: Այնուհետեւ կրակախմբերը կատարել են բանակային տակտիկական հրաձգության վարժություններ»,-օգոստոսի 4-ին հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգի (ԿՌՕ) մամուլի ծառայությունը:
Բացի այդ, երկու երկրների զինծառայողները հետախուզա-որոնողական գործողություններ են անցկացրել լեռնային տեղանքում, համալիր առաջադրանքներ կատարել հրաձգային զենքից՝ անաղմուկ հրաձգության համար հարմարանքների կիրառմամբ: Երկու երկրների զորավարժությունների ժամանակ նաեւ կգործարկվեն շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն: Մասնավորապես, Սու-25ՍՄ գրոհիչ ինքնաթիռների խումբ՝ Ղրղզստանի «Կանտ» ռուսաստանյան ավիաբազայից, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի ավիացիոն բաղադրիչն Է եւ մասնակցում Է օդային տարածության անվտանգության ապահովմանը: Վարժանքներն անցկացվում են Աֆղանստանում իրադրության սրման ֆոնին:
ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պետք Է իրենց զորքերն Աֆղանստանից դուրս բերեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի 11-ը:
Զորքերի դուրսբերումն անցկացվում Է Աֆղանստանում «Թալիբան» շարժման ակտիվացման ֆոնին: Մայիս ամսից թալիբները ընդգրկուն հարձակողական գործողություն են անցկացնում եւ ճնշում կառավարական ուժերին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ թալիբները վերահսկում են Աֆղանստանի ավելի քան 100 շրջաններ, հաղորդել Է«Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ