ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար կազմակերպվել են դասընթացներ

ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար կազմակերպվել են դասընթացներ

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում Հայրենիքի

պաշտպանների համար մեկնարկել են դասընթացներ: Դեռևս ապրիլին, Պետական

եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի Հայրենիքի պաշտպանի

վերականգնողական կենտրոն այցի ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք

բերվել զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով: Մայիսին արդեն համագործակցության հուշագիր է կնքվել՝ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև:

Երկու կառույցների գործակցությամբ Հայրենիքի պաշտպանների սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերի լուծման ուղղված ևս մեկ կարևոր նախաձեռնություն կյանքի կոչվեց: Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով շուրջ մեկ ամիս տևողությամբ ուսումնական կուրսի ընթացքում տղաները

ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ հարկային, մաքսային

օրենսդրության և ընթացակարգերի վերաբերյալ: ՊԵԿ ուսումնական կենտրոնը Հայրենիքի պաշտպանների համար ընդլայնել է նաև կրթական ծրագրերի ուղղվածությունը, ներառելով նաև հաշվապահական հաշվառում՝ գործարարների 

մոտ աշխատելու հնարավորությամբ: Մեկ ամսվա ընթացքում դասընթացի մասնակիցներին կմատուցվի գիտելքիների հիմնական շտեմարանը, որը լիարժեք կբավարարի բիզնես ոլորտում հաշվապահ աշխատելու համար:

Հենաշարժողական դժվարություն ունեցող տղաների համար դասընթացները կազմակերպվում են առցանց: Երեք ուղղությամբ անցկացվող ուսումնական ծրագրի

ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:

Մանրամասները՝ տեսանյութում. ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ նաև Տելեգրամում