ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նոյեմբերի 8-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունեին և Բորիանա Աբերգին:
Ինչպես հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ:
ՀՌՀ նախագահը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել հանձնաժողովի ու ԵԽ համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Ներկայացրել է հանձնաժողովի կազմը, ձևավորման կարգը, լիազորությունները: Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ կարգավորող պետական մարմնի որդեգրած բարեփոխումների օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում ատելության խոսքի, բռնության կոչերի դեմ պայքարը, համացանցային տիրույթի տեսալսողական բովանդակության կանոնակարգումը, որում, եվրոպական գործընկերները, վստահաբար, կարող են իրենց կարևոր մասնակցությունն ունենալ:
Հայկական կողմը պատասխանել է համազեկուցողների հարցերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրության տիրույթում գտնվող այլ հարցեր:
Կարծիքներ