Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը որպես դոնոր արյուն է հանձնել
Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը որպես դոնոր արյուն է հանձնել: Այս մասին մարզպետը ֆեյսբուքյան գրառում է արել:
«Այսօր, արձագանքելով դոնորներ հավաքագրելու Լոռու մարզային արյան փոխներարկման կայանի կոչին, ներկայացել եմ որպես դոնոր:
Իմ օրինակին են հետևել նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:
Հույս ունեմ, որ շատ կամավորներ կներգրավվեն և իրենց ներդրումը կունենան այս մարդասիրական գործում»,- գրառել է մարզպետը:
Կարծիքներ