Կոստա Ռիկայում բանտ կղզին պլանավորում են դարձնել ազգային պարկ
Կոստա Ռիկայի իշխանությունները պլանավորում են Սան-Լուկաս բանտ կղզին դարձնել ազգային պարկ: Այդ մասին հաղորդում Է ravel and Leisure-ն: Դա անբնակ տարածք Է, որը գտնվում Է երկրի խաղաղօվկիանոսյան ափից 1 կիլոմետր հեռավորության վրա: Ավելի քան մեկ դար՝ 1873-ից մինչեւ 1991 թվականները, որպես բանտ Է օգտագործվել առավել վտանգավոր հանցագործների համար: Նրանց նկատմամբ կիրառվել են կտտանքներ, շատերը մահացել են արեւադարձային հիվանդություններից, բանտարկյալների կյանքի միջին տեւողությունը կազմել Է ընդամենը հինգ տարի:
Վերջին տարիներին այդ կղզին եղել Է վայրի բնության արգելոց, իսկ այժմ իշխանությունները որոշել են այստեղ ազգային պարկ ստեղծել: Այնտեղ վերանորոգում են ոտքով գնալու արահետները, տեղակայում են զուգարաններ, անցկացնում Էլեկտրականություն եւ ջրամատակարարում, կազմակերպում են շուրջօրյա տեսադիտումների համակարգ: Այցելուները կկարողանան դիտել վայրի կենդանիներին՝ կռչակապիկների, հազվագյուտ սարդերի, օձերի, փասիանների: Նախկին բանտային շենքերը, որոնք համարվում են մշակութային ժառանգության օբյեկտներ, կբացեն զբոսաշրջիկների համար: «Սան-Լուկաս կղզին Կոստա Ռիկայի պատմությման մի մասն Է, ուստի մենք ուրախ ենք այն հյուրերի համար բացել որպես երկրի 30-րդ ազգային պարկ»,-ասել Է երկրի զբոսաշրջության նախարար Գուստավո Սեգուրա Սանչոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ