Տոյվո Կլաարը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն էական է համարում Հարավային Կովկասի բարգավաճման համար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև տեղի ունեցած հանդիպումը կարևոր տարր է համարում առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ պաշտոնյայի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Հայ-թուրքական սահմանին նախօրեին տեղի ունեցած կարևոր հանդիպում՝ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի միջև․ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների վերաբացումն էական տարրեր են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», - իր գրառման մեջ նշել է Կլաարը։
Կարծիքներ