Միակողմանի փակ կլինի Փարաքար-Էջմիածին ճանապարհը. մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքը

Միակողմանի փակ կլինի Փարաքար-Էջմիածին ճանապարհը. մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2023 թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում միաժամանակ մեծահասակների և դպրոցականների համար մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։
 

Մեծահասակների մեկնարկը կատարվելու է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի «Կոմիտասի անվան» հրապարակ (10 կմ)։

Դպրոցականների մեկնարկը կատարվելու է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին քաղաքի «Կոմիտասի անվան» հրապարակ (4 կմ)։

«Նույն օրը, ժամը 11.00-ից մինչև 16.30-ը, միակողմանի փակ է լինելու Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը (երկկողմանի երթևեկությունը կազմակերպվելու է ճանապարհահատվածի միայն 1 ուղղությամբ):

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում