Իրանում 188 մարդ է զոհվել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթի ժամանակ՝ գերեզման տանող ճանապարհին։
Վերջին տեղեկություններով՝ կա 188 զոհ, 150-ից ավելի վիրավոր։ Պայթյունները, ինչպես նշում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով. պայթուցիկներով երկու պայուսակ են գտնվել Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։
2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի գործողության արդյունքում իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսն սպանվել էին։ Վաշինգտոնում նրանք ներգրավված են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման մեջ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ էր հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին, այդ թվում՝ Այն ալ-Ասադին։
Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վաղը ողջ երկրում կհայտարարվի սուգ։
Կարծիքներ