«Ոսկե ծիրանի» ընթացքում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը և միջազգային բաժնի ղեկավար Վառվառա Հովհաննիսյանը:
Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
Այլ մանրամասներ՝ այստեղ:
Կարծիքներ