Շենգավիթի խոշոր խանութներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Շենգավիթի խոշոր խանութներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգումներ են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

Ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում