Խուդաթյանը 2021-2025 թվականներին Փարաքարում արված և մեկնարկող աշխատանքների մասին թվեր է հրապարակել

«2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց, որոնց շինարարական աշխատանքների արժեքը շուրջ 4 միլիարդ դրամ է։
Ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները, հիմնանորոգվել է շուրջ 4 կմ ճանապարհ, իրականացվել են գազաֆիկացման, լուսավորման ցանցի ընդլայնման, փողոցների սալիկապատման, բակերի ասֆալտապատման աշխատանքներ։
Միայն սուբվենցիոն ծրագրով իրականացվել է 650 միլիոն դրամի աշխատանք, ևս 1 միլիարդ դրամի հայտ ներկայացված է 2025 թվականին հաստատման։
Նախագծման փուլում է Նորակերտ ֊ Բաղրամյան ֊ Այգեկ ֊ Մերձավան ֊ Փարաքար ճանապարհը։
Վերը թվարկվածն աշխատանքների ամբողջ ցանկը չէ՝ շատ ավելին է արվել ու շատ ավելին է արվելու»,- գրել է Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Կարծիքներ