Ողբերգական դեպք Արտաշատում. տներից մեկի ննջասենյակում երկհարկանի մահճակալից կախված հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի

Ողբերգական դեպք Արտաշատում. տներից մեկի ննջասենյակում երկհարկանի մահճակալից կախված հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել  են երեխայի դի:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 13-ամյա տղայի դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հայտնաբերվել է ննջասենյակում տեղադրված երկհարկանի մահճակալից կախված վիճակում:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում