Հայ հրաձիգները միջազգային մրցաշարի կմասնակցեն Սլովենիայում

Հայ հրաձիգները միջազգային մրցաշարի կմասնակցեն Սլովենիայում

Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 10-14-ը Սլովենիայի Ռուսե քաղաքում կմասնակցի «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարին։

2024 թվականի առաջին ստուգատեսին կմասնակցեն ատրճանակ մրցաձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը, Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը և հրացան մրցաձևի մարզիկ Հրաչ Բաբայանը:

Հայ հրաձիգները միջազգային մրցաշարին կմասնակցեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

Հիշեցնենք՝ հայ հրաձիգներից Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր դեռևս նվաճել է միայն Էլմիրա Կարապետյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում