ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգության հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 22-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:

Ինչպես տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարևորվել է տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկվել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգության այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում