Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի և ՕԽ ուղեգրի համար

Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի և ՕԽ ուղեգրի համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գևորգ Ղարիբյանն աշխարհի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի և ՕԽ ուղեգրի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Բելգրադ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 60 կգ քաշային ըմբիշների կիսաեզրափակիչում Ղարիբյանը մրցեց աշխարհի նախկին չեմպիոն ճապոնացի Կենիչիրո Ֆումիտայի հետ: Հայ մարզիկը զիջեց 1:5 հաշվով: Նա կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի և Փարիզի Օլիմպիական խաղերի համար սեպտեմբերի 23-ին կայանալիք գոտեմարտում: Ղարիբյանն աշխարհի առաջնության գոտեմարտերը սկսել էր 1/16 եզրափակիչից հաջորդաբար հաղթելով Բուլղարիայի, Լեհաստանի Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում