Թանկարժեք մետաղների գներն աճել են

Թանկարժեք մետաղների գներն աճել են

NYMEX բորսայի հունիսի 19-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 1.23%-ով և կազմել 1756.20 դոլար, արծաթի գինն աճել է 1.71%-ով և կազմել 17.83 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.43%-ով և կազմել 824.60 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղնձի, ալյումինի ուղղություններով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում