Չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովն անհետացել է

Չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովն անհետացել է

Չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովն անհետացել է, հայտնում են VAYFOND-ի իրավապաշտպանները։

Շվեդիայում բնակվող ակտիվիստն ու նրա եղբայրը՝ Մոխմադ Աբդուրախմանովը դեկտեմբերի 1-ից կապի մեջ չեն եղել, DW-ին հայտնել են կազմակերպությունից։ Իրավապաշտպանների խոսքով՝ իրենք տեղեկություն են ստացել Թումսոյի մահվան մասին։ Ավելի ուշ Մոհմադն ասել է, որ ինքը ոստիկանության հետ է և չի կարող խոսել, իսկ հետո նրա հետ կապը կորել է։

Թումսո Աբդուրախմանովն իր տեսանյութերում խոսում էր Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների և տեղական իշխանությունների չարաշահումների մասին։ Նա և իր եղբայրը ստիպված են եղել լքել Ռուսաստանը 2015թ. 2020 թվականի փետրվարին Շվեդիայում մահափորձ է տեղի ունեցել Թումսոյի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում