ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ Արցախում հերքում են Ադրբեջանի տարածած լուրը

ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ Արցախում հերքում են Ադրբեջանի տարածած լուրը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ 

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում