Մարուքյանն ահաբեկչություն է որակել Բաքվի դիվերսիան, որին զոհ է գնացել արցախցի երեք ոստիկան

Մարուքյանն ահաբեկչություն է որակել Բաքվի դիվերսիան, որին զոհ է գնացել արցախցի երեք ոստիկան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ահաբեկչություն է որակել Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի կողմից Արցախի ՆԳՆ  ոստիկանության ավտոմեքենայի վրա հարձակումը, որին զոհ է գնացել 3 ոստիկան, ևս մեկը վիրավորվել է։

«Այսօր ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել եւ սպանել է Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկանի, եւս մեկ ոստիկան հոսպիտալացվել է: Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում»,- ասվում է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում