Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով Արցախում զոհվել է ոստիկանության 3 ծառայող. հայտնի է նրանց ինքնությունը

Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով Արցախում զոհվել է ոստիկանության 3 ծառայող. հայտնի է նրանց ինքնությունը

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում