Բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա Սարմենը չկա
-Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա արծիվներ
-Ես կանեմ կամանդիր...
-Էդ ովա՞...
-Ես եմ կամանդիր...
-Այ տղա ես ռացիայով ի՞նչ իմանամ ես-ը ովա
-Սարմեննա կամանդիր
-Հա, Սարմեն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի
...
- Պատրաստ եմ կամանդիր
- Ապրես, Սարմեն ջան, հիշի, որ կարևորը որ հետ գաս
- Լավ կամանդիր
..
-Սարմեն...
- Հա կամանդիր, հասնում եմ...
- Պապլաստունսկի ես չէ՞ գնում...
- Հա կամադիր
- Տղերք դուք անդադար կրակեք որ դրանք գլուխերը չհանեն, համ էլ չլսեն ռացիայի ձենը, Սարմեն, ականջիդ մոտ պահի, ձայնը մինիմում
- Տենց էլ անում եմ կամանդիր
...
- Տղերք հերթով կրակեք մի վայրկյան կրակը չդադարացնեք... Սարմե՞ն
- Հա կամանդիր...
- Քանի՞ մետր մնաց
- 15 մետր
- երեք էլ սողա, գլուխդ ոչ մի վայրկյան չբարձրացնես
- Հասա կամանդիր
- Ձեներ կա՞
-Չէ կամանդիր
- Երկու հատ քցի յաչեյկեն
...
-Սարմե՞ն
- Հա կամանդիր, քցեցի, երկու հոգի թռան օդ ընկան դեմս
- Կանտրոլնի գլխից, մեկ մեկ հատ բաց թող
- Գլխի՞ց
- Բա չէ, ոտից
-Արածա կամանդիր
- Գնա աջդ, տղերք, շարուակեք մի վայրկյան դադարացրեցիք ձեռիցս չեք պրծնի
- Հասա կամանդիր
- Իմ հիշելով էդ մեկը մեծա, երեք հատ քցի
- Քցեցի կամանդիր
-Քանի՞ հոգի թռավ
-Ոչ մի կամանդիր
- Տնքոցներ չկա՞, ձեն չկա՞
- Չէ կամանդիր
-Լավ ուրեմն ձախում են, հասնես ասա
...
-Հասա կամանդիր, բայց չեմ կարողանում լավ մոտենամ կրակում են
-Տղերք Պեկայով մաղեք դրանց յաչեյկեն, զգուշ եղեք ցածր չխփեք
-Հասա կամանդիր
- Քցի տղես քցի ու հետ սողա
- Քցեցի տնքում, ոռնում են
- Շատ էի՞ն
- Հա կամանդիր շատ շատ էին ոնց որ
-Դե հետ արի բալես, ապրես
-Բա կատրոլնի՞ն կամանդիր
-Պետք չի հետ արի տղես...
...
-Սարմե՞ն
-Սարմե՞ն
-Սարմե՞ն, ձեն հանի տղես
-Տղերք ի՞նչ եք տեսնում
- Կամանդիր ոնց որ խփեցին, Սարմենին
- Հա կամանդիր, իրանց յաչեյկի դեմնա
- Հանեք տղուն
- Յաչեյկի դեմնա կամանդիր
- Բոլորով կրակեք երկուսով հանեք
- Հանեցինք կամանդիր, չկա մեր Սարմենը
-Ախ...
-Կամանդիր, սաղին մորթելա խրամատը ազատ էր երևի վիրավոր մեկն էր խփել վերջին շնչում
...բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա Սարմենը չկա...
Կարծիքներ