Բասկետբոլի ազգային թիմը սկսում է պայքարը միջազգային մրցաշարում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը` նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի ղեկավարությամբ, առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Սադա Քափ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են ևս երեք երկրների թիմեր:
Մրցաշարի մեկնարկային խաղում` հունիսի 23-ին (20:00-ին), Հայաստանի հավաքականը կմրցի «Թիմ ԱՄՆ»-ի հետ:
Հունիսի 25-ին Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Իրանի հավաքականը (19:00), իսկ երրորդ տուրում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը կփորձի գերազանցել Սիրիային ընտրանուն (17:00):
Հաջորդիվ` հունիսի 29-ից սկսած Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Այն անցկացվում է Մալթայում: Հունիսի 29-ին կկայանան Ջիբրալթար-Հայաստան, հունիսի 30-ին` Հայաստան-Սան Մարինո հանդիպումները: Խմբային փուլից հետո հուլիսի 1-ից սկսած կմեկնարկեն քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչների և եզրափակիչի խաղերը:
Կարծիքներ