Ամերիկացի տեսուչները ժամանել են Կիև
Ամերիկացի տեսուչները ժամանել են Կիև: Նրանք հանդիպումներ կանցկացնեն՝ ուղղված Ուկրաինային տրամադրված օգնության օգտագործման նկատմամբ հսկողությանը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը:
«Ուրախ եմ Կիևում ողջունելու պաշտպանության նախարարության, Պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի երեք գլխավոր տեսուչներին: Նրանց հանդիպումները գործադիրների, գործընկերների և Ուկրաինայի կառավարության հետ կնպաստեն Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ օգնության նկատմամբ հսկողությանը և հաշվետվողականությանը»,- գրել է Բրինքը:
Կարծիքներ