Բաքուն պնդում է, թե սահմանին հայկական զինված ուժերի «ինտենսիվ տեղաշարժ է նկատում»

Բաքուն պնդում է, թե սահմանին հայկական զինված ուժերի «ինտենսիվ տեղաշարժ է նկատում»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում իբր թե «նկատվում է կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային միջոցների, ինչպես նաև այլ ծանր հրաձգային զինատեսակների կենտրոնացում և Հայաստանի զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ»։

Բաքուն հայտարարում է, թե իբր Հայաստանում նկատվում է «ռևանշիստական ուժերի ակտիվացում», զգուշացնելով, որ «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի ադրբեջանական բանակի կողմից»։

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա», - ասված է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում