ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել է Նիկարագուայի հայցը՝ Իսրայելին ռազմական օգնության պատճառով Գերմանիայի դեմ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի նախագահ Նավաֆ Սալամի հայտարարությունը:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ապրիլի 8-9-ը լսումներ է անցկացրել Նիկարագուայի հայցով ընդդեմ Գերմանիայի՝ Գազայի հատվածի նկատմամբ ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման պատճառով: Նիդերլանդներում Նիկարագուայի դեսպան Կառլոս Արգուելյո Գոմեսը կոչ է արել դատարանին պարտավորեցնել Գերմանիային դադարեցնել ռազմական օգնությունն Իսրայելին, որը կարող է օգտագործվել ցեղասպանության մասին կոնվենցիայի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ, ինչպես նաև վերականգնել պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աջակցությունն ու ֆինանսավորումը:
Նիկարագուան մարտի 1-ին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Գերմանիայի, քանի որ վերջինս դադարեցրել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աջակցությունը պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար: Ինչպես պնդում է Նիկարագուայի կառավարությունը, Գերմանիան ֆինանսական, քաղաքական և ռազմական օգնություն է ցուցաբերում Իսրայելին ՝ գիտակցելով, որ այն կօգտագործվի միջազգային իրավունքի խախտմամբ:
Դատարանում նշել են, որ հայցը նախաձեռնվել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով Գերմանիայի ստանձնած պարտավորությունների ենթադրյալ խախտումների կապակցությամբ:
Կարծիքներ