Պուտինը Կրեմլում ընդունել է է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Սիրիայի ղեկավարը Մոսկվա էր ժամանել մարտի 14-ի երեկոյան։ Մարտի 15-ի առավոտյան նա ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է մշտական կապի մեջլինելու հանգամանքը։
«Հարգելի պարոն նախագահ, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել Մոսկվայում: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Մենք մշտական կապի մեջ ենք, և մեր հարաբերությունները գնալով զարգանում են»,- ասել է Պուտինը:
Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կքննարկեն քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-սիրիական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցեր, ինչպես նաև Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորման հեռանկարները։
Թուրքական աղբյուրների համաձայն՝ մարտի 15-16-ը Մոսկվայում նախատեսված է նաև Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպում։
Կարծիքներ