Բելառուսում բողոքի ցույցերի մեղավորը ԱՄՆ-ն է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում շարունակվող բողոքի ակցիաների մեղավորը ԱՄՆ-ն է: Այս մասին նա ասել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որից դրվագներ է հրապարակել RT հեռուստաալիքը:
«Ինչպե՞ս եք հակադրվում Telegram-ալիքներին: (…) Այդ Telegram-ալիքներն արգելափակելու հնարավորություն ունե՞ք: Ոչ ոք չունի, նույնիսկ նրանք, ովքեր հորինել են այդ ամբողջ ոստայնը: Ամերիկացիները»,- ասել է Լուկաշենկոն:
Խոսելով Միացյալ Նահանգներում տեղի ունեցող անկարգությունների մասին, նախագահն ասել է, որ «այնտեղ Telegram-ալիքներն առաջատար դեր են խաղում»:
«Այս պատմությունը նրանք են սկսել, ընդ որում՝ վաղուց: Դա Ռուսաստանը կամ Բելառուսը չեն սկսել, նրանք են միշտ դրանով զբաղվել: Ահա և ստացան: Ուստի, Աստված իրենց հետ: Իսկ մենք քաղում ենք այդ ամենի պտուղները»,- ասել է Լուկաշենկոն:
Կարծիքներ