Լավրովը ժամանել է Թուրքիա

Լավրովը ժամանել է Թուրքիա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական դիվանագիտության ղեկավարը «բանակցություններ է ծրագրել Թուրքիայում»։ Նրա խոսքով՝ կքննարկվի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ թուրքական դիվանագիտական առաքելության ղեկավար Հաքան Ֆիդանը ծրագրում է Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Ուկրաինայում։

Փետրվարի 20-ին Յոհանեսբուրգում G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում Լավրովն ու Ֆիդանը քննարկել էին փետրվարի 18-ին Էր Ռիադում տեղի ունեցած ռուս-ամերիկյան շփումների արդյունքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում