Ավստրալիայի լողափում 157 կետ է հայտնաբերվել

Թասմանիայի հյուսիս-արևմուտքում՝ Արթուր գետի ափին հայտնաբերվել է 157 կետ. այս մասին հայտնել են Ավստրալիայի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարությունից:
Կանխատեսվում է, որ օվկիանոսի և եղանակային անբարենպաստ պայմանները, որոնք խանգարել են կետերի փրկությանը, կպահպանվեն մի քանի օր։
Ծովային կենսաբան Քրիս Կարլայոնն ասել է, որ ողջ մնացածները կենթարկվեն էվթանազիայի. «Որքան երկար են այդ կենդանիները մնում առանց հսկողության, այնքան երկար են տառապում: Ցավոք, բոլոր այլընտրանքային տարբերակները հաջողություն չբերեցին», – ասել է նա։
Վարչությունը հայտնել է, որ ողջ մնացածները 136-ն են, բայց մի քանի ժամ անց այդ տվյալը վերանայվել է՝ հասնելով 90-ի:
Երիտասարդ կետերը կշռել են 500 կգ, մեծահասակները՝ 3,3 տոննա: Սատկած կետերը կուսումնասիրվեն գիտական հետազոտությունների համար։
Ափ դուրս գալու պատճառներն անհասկանալի են։ Պատճառները կարող են լինել բարձր ձայներից առաջացած ապակողմնորոշումը, հիվանդությունները, վնասվածքները, գիշատիչներից փախուստը և եղանակային ծանր պայմանները:
Կարծիքներ