Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ ԱԱԾ-ն ձերբակալել է նրան
Ինչպես հայտնել ենք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում է։
Գեղանիստ համայնքի բնակչի կոչին ի պատասխան՝ դավաճաններին պատժելու, Վարչապետի պաշտոնակատարը ասաց, որ պետք չէ թացը չորի հետ խառնել։
Նա նշեց, որ առաջիկա օրերին հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի մասին։ Խոսքը կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, որը, լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ եւ Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման եւ այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին։ ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակալել է։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գիտի այդ մարդու անունը, այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել նա։
Կարծիքներ