Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվե՞լ են
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազությունը՝ առանց մանրամասներ հայտնելու:
Freenews.am-ի տեղեկություններով՝ Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են: Լուրը փորձեցինք ճշտել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից, վերջինս ասաց, որ որևէ ինֆորմացիա չունի:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ Դատախազությունից պարզաբանում են՝ քրեական գործի հարուցման համար ԲԴԽ-ի համաձայնությունը ստանալու անհրաժեշտություն չի եղել:
Կարծիքներ