Բադասյանը պարզաբանում է՝ ո՞ր մարմինները ենթակա կլինեն նոր ստեղծվելիք ՆԳՆ-ին
Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը
Նա, մասնավորապես, հավելել է. «Հիշեցնեմ, որ այս հարցը ներառված է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։
Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը։
Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝
Ոստիկանությունը,
Ոստիկանության զորքերը,
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը,
Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն»,-գրել է Բադասյանը։
Կարծիքներ