Իրավապահները կոտրել են ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության դարպասը, բռնագրավել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան
Իրավապահները կոտրել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դարպասը և առգրավել Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան:
Իրավապահները դարպասը, քանի որ անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել մտնել ներս:
Տեղում գտնվող ոստիկանության ներկայացուցիչը պարզաբանել է, որ մեքենան տեղափոխում են համապատասխան տարածք:
«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ են։ Քրեական վարույթի շրջանակներում է արվում, նախաքննական գաղտնիք է»,- ասել է նա՝ չհայտնելով մանրամասներ:
Կարծիքներ