Ռաուլը կարող է գլխավորել «Ռեալ»-ը

Ռաուլը կարող է գլխավորել «Ռեալ»-ը

Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը կարող է գլխավորել «արքայական ակումբը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ն: Ըստ պարբերականի, եթե ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռանա զբաղեցրած պաշտոնից, «սերուցքայիններն» այդ տեղում տեսնում են Ռաուլին, ով այժմ մարզում է «Ռեալ»-ի երկրորդ թիմը և դարձել է երիտասարդական լիգայի հաղթող:

«Արքայական ակումբի» ղեկավարությունը ցանկություն ուներ թիմի ղեկին տեսնել Մաուրիսիո Պոչետինոյին, սակայն վերջինս օրեր առաջ դարձավ ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ:

43-ամյա Ռաուլը «արքայական ակումբի» ակադեմիայի սան է, իսկ առաջին թիմի կազմում հանդես է եկել 1994-2010 թվականներին: «Սպիտակների» կազմում հարձակվողը վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ` երկրի սուպերգավաթակիր, երկու անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում