«Եվրատեսիլ 2012»-ի հաղթող Լորինը այս տարվա մրցույթում կրկին կներկայացնի Շվեդիան
Շվեդ երգչուհի Լորինը, որն «Euphoria» երգով դարձել էր «Եվրատեսիլ 2012»-ի հաղթողը, այս տարի՝ 2023 թ-ին, կրկին կվերադառնա մրցույթ։
39-ամյա երգչուհին «Tattoo» երգով մասնակցել է «Եվրատեսիլ»-ի շվեդական նախընտրական մրցույթին՝ Melodifestivalen-ին, 28 մասնակիցների մեջ ճանաչվել հաղթող՝ այսպիսով երկրորդ անգամ դառնալով մրցույթում Շվեդիայի ներկայացուցիչը։
Երգն իր ոճով նման է «Euphoria»-ին։ Լորինը երգում է բաժանման մասին, երբ կա վերադարձի հույս։
«Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու մայիսի 9-ին, 11-ին ու 13-ին՝ Լիվերպուլում։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է երգչուհի Բրյունետը՝ Future Lover երգով, որի պրեմիերան կկայանա մարտի 15-ին։
Կարծիքներ