Չինաստանը գնացք է ուղարկել Աֆղանստան՝ 1000 տոննա մարդասիրական օգնությունով
1000 տոննա մարդասիրական օգնությունով բեռնատար գնացքը Խորգոս քաղաքից մեկնել է Աֆղանստան։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Xinhua լրատվական գործակալությանը:
Նրա խոսքով՝ գնացքը տեղափոխում է 50 բեռնատար կոնտեյներ, որոնք պարունակում են առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ և կոշիկներ, վերմակներ, հաց և այլ ապրանքներ։ Գործակալության կարծիքով՝ մարդասիրական օգնությունը պետք է մեղմացնի ձմռանը Աֆղանստանի բնակչության շրջանում որոշակի տեսակի ապրանքների պակասը։ Գնացքը պետք է տեղ հասնի 12 օրից։
Ընդհանուր առմամբ, հունիսից այս ճանապարհով առաքվել է 2,6 հազար տոննա օգնություն։
Կարծիքներ