Մայիսի 31-ից հունիսի 1-ը բացահայտվել է հանցագործության 70 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, կաշառակերության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպառնալիքի ներքո սեռական հարաբերության հակելու, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, սպանության սպառնալիքի և դատարանում սուտ ցուցմունք տալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ