Brent նավթի գինը գերազանցել է 70 դոլարը
Նավթ արտահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ-ի նիստին ընդառաջ նավթի համաշխարհային գներն աճել են 1%-ով: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent-ի մեկ բարելի գինը գերազանցել է 70 դոլարը։
Ներդրողները հղում են անում ՕՊԵԿ-ի տեխնիկական կոմիտեի անդամների գնահատականներին, համաձայն որոնց` համավարակի ընթացքում կուտակված նավթի ավելցուկը գրեթե վերացել է: Նշվում է, որ երկրորդ կիսամյակում նավթի պաշարներն էականորեն կրճատվելու են:
ՕՊԵԿ-ի տեխկոմիտեն կանխատեսում է, որ սեպտեմբերից դեկտեմբեր նավթի կոմերցիոն պաշարները նվազելու են օրական նվազագույնը 2 միլիոն բարելով: ԱՄՆ-ում պահանջարկը նպաստելու է համաշխարհային սպառման վերականգնմանը:
Կարծիքներ