Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 26 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 քաղաքացի, այսպիսով երկրում մահերի թիվը հասել է 131 հազար 847-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 701 նոր դեպք, որից 168-ը հոսպիտալացվել է:
Երկրում գրանցված ընդհանուր 6 մլն 204 հազար 925 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն 50 հազար 483-ը: 1889 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 60 մլն 66 հազար 25 մարդ, իսկ երկրորդ չափաբաժինը՝ արդեն 52 մլն 526 հազար 641 քաղաքացի: Երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը երկրում հասել է 9 մլն 841 հազար 553-ի:
Կարծիքներ